Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Սամյուել Էտո’Օն հայտնել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումն առաջիկա ժամանակաշրջանում:
«Այս պահին մենք շարունակում ենք մեր ելույթները բոլոր մրցաշարերում: Եթե «Չելսի»-ն լավագույնը չէ աշխարհում, ապա լավագույններից մեկն է:
Չեմ կարող ասել, կհաջողվի՞ արդյոք նվաճել բոլո տիտղոսներն ընթացիկ մրցաշրջանում, բայց մեզ մոտ դեռ ամեն ինչ ստացվում է:
Երջանիկ եմ, որ խաղադաշտում եմ և կարող եմ օգնել թիմակիցներիս: Անգլիայի առաջնությունը չի կարելի համեմատել այլ առաջնությունների հետ, բայց ես փորձում եմ արագ ադապտացվել»,- Sky Sports-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:






































