«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ուսումնասիրում է Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Անխել դի Մարիայի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Sport Direct News-ի տեղեկությունների համաձայն` Դի Մարիան կարող է լքել «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի» մեկնել ընթացիկ տարվա ամռանը:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ դեռևս տեղեկություններ չկան:










































