ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կասկածում փոխնախագահ Մայք Փենսի հավատարմությանը՝ հաղորդում է Washington Examiner-ը:
Այդպիսով նա հերքել է New York Times-ի տարածած լուրը, որով կասկածի տակ է դրվում Փենսի հավատարմությունը:
«Դա ճիշտ չէ․ նա արդեն ստուգվել է տարբեր եղանակներով․ հրաշալի մարդ է»,- հայտարարել է Թրամփը։








































