Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում կադրային փոփոխությունները վերաբերել են ավելի քան 470 ոստիկանների՝ հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Անկարայում աշխատանքից հեռացվել կամ այլ բաժիններ են ուղարկվել շուրջ 470 ոստիկան: Իզմիրում կադրային փոփոխությունները վերաբերել են ոստիկանության 12 բարձրաստիճան պաշտոնյաների:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը Անկարայի և երկրի մյուս քաղաքների ոստիկանության բաժանմունքների անձնակազմում կադրային փոփոխություններ է կատարել դեկտեմբերի 17-ին անցկացված հակակոռուպցիոն գործողությունից հետո, որի շրջանակներում ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ գործարարներ և նախարարների որդիներ:











































