ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մշտական բնակչության բաշխումը` ըստ սեռի և ամուսնական կարգավիճակի: Ըստ այդմ` ամուրի տղամարդկանց թիվը 2009թ. կազմել է 348,308, իսկ կանանց թիվը`294,681: Ըստ տարիքային խմբերի`25-29 տարեկան տղամարդկանց շրջանում ամուրի են 45,415-ը, կանանց շրջանում`24,731-ը, 44-49 տարիքային խմբում երբեք չեն ամուսնացել 2,553 տղամարդիկ և 7,702 կանայք, 70 և ավելի բարձր տարիքում համապատասխանաբար` 535 և 4,962: 2010թ. տվյալները կհրապարկվեն 2011-ին` նույն ժամանակահատվածում: