Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի սիրեցյալ Դարյա Ժուկովան «ռասիստական լուսանկարի» շուրջ բարձրացած աղմուկից հետո ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել է:
«Լուսանկարում բազկաթոռը, որն օգտագործվել է հարցազրույցի համար, նորվեգացի նկարիչ Բյարնե Մելգորդի գործն է: Այդ աշխատանքը հայտնի բրիտանացի Ալեն Ջոնսի օբյեկտների ժամանակակից տարբերակն է և նկարչի ստեղծագործական պատասխանը` գենդերային խնդիրների և ռասայական քաղաքականության առումով: Մենք ցավում ենք այդ գործը լուսանկարում օգտագործելու համար, քանի որ այն դուրս էր նկարչի կողմից դրված կոնտեքստից, իսկ իրադրությունը սրվեց այն պատճառով, որ նյութը հրապարկվեց Մարթին Լյութեր Քինգի տոնին: Ես առհասարակ չեմ հանդուրժում ռասիզմի դրսևորումները և ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել է այդ լուսանկարը»,- 7days.ru կայքը մեջբերում է Ժուկովայի խոսքերը:










































