«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի «Շասելե»-ի դեմ մրցավեճում:
Կոլումբիացի ֆուտբոլիստը բացել է այդ հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին, իսկ ընդմիջումից առաջ վնասվածք է ստացել մրցակցի հետ բախման արդյունքում: Նրան փոխարինել է Էմանուել Ռիվերան: Ֆալկաոն խաղադաշտը լքել է պատգարակի օգնությամբ:
Վնասվածքի լրջության աստիճանի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, սակայն Le Figaro-ն տեղեկացնում է ծնկի վնասվածքի մասին, որը կարող է լուրջ լինել և վտանգի ենթարկել հարձակվողի մասնակցությունը 2014թ. Աշխարհի առաջնությանը:







































