Հայաստանի ազգային հավաքականի ու «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հարցազրույց է տվել մոսկովյան ակումբի պաշտոնական կայքին:
«Արձակուրդիս սկզբնամասում նախ ուղևորվել եմ տուն` Ամստերդամ, ժամանակ անցկացրել ընտանիքիս հետ: Իսկ այնուհետև 2 շաբաթ հանգստացել եմ Դոմինիկյան Հանրապետությունում: Այնտեղ ամեն ինչ շատ լավ անցավ: Կարող եմ ասել, որ ունեի այդ հանգստի կարիքը: Դրանից հետո նորից վերադարձել եմ Հոլանդիա:
Այժմ եկել է լրջորեն աշխատելու և օպտիմալ մարզավիճակ հավաքելու ժամանակը: Կարծում եմ, որ մինչև առաջին պաշտոնական հանդիպումը մենք բավականաչափ ժամանակ ունենք: Պատրաստ կլինենք:
Մրցաշրջանի առաջին հատվածում մենք դժվարություններ ունեցանք, գլխավոր պատճառը վնասվածքներն էին: Դժվարին ժամանակներ եղան, բայց եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա կտեսնենք, որ ընդամենը մեկ միավորով ենք զիջում առաջատարին: Դա վատ արդյունք չէ: Սակայն ամենակարևորն այն է, թե որտեղ կլինենք մրցաշրջանի ավարտին:
Կարող եմ ասել, որ մեր առջև դրված առաջադրանքը չի փոխվել: Մենք ցանկանում ենք դառնալ առաջնության չեմպիոն: Արդեն հարմարվել եմ թիմակիցներիս: Ֆուտբոլում արագ ես լեզու գտնում նոր մարդկանց հետ: Երկար արձակուրդի ժամանակ հասցնում ես կարոտել նրանց: Եվ այժմ բոլորը շատ ուրախ են միմյանց նորից տեսնելու համար:
Երեկ հեռախոսազրույց եմ ունեցել Յուրա Մովսիսյանի հետ: Նա այժմ Իսպանիայում է, ապաքինվում է ծնկի վնասվածքից և ասաց, որ իր վիճակը անընդհատ բարելավում է: Շուտով կտեսնենք միմյանց Աբու Դաբիում»,- ասել է Օզբիլիսը:






































