Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքման ծրագիր եղել է դեռեւս ապրիլյան պատերազմից հետո, «ՀՅԴ» խմբակցության առաջարկն էր, ապա նախագահ Սարգսյանը հանձնարարեց Ազգային անվտանգության քարտուղարին և Ազգային անվտանգության խորհրդին ներկայացնել առաջարկություններ դրա վերաբերյալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե առաջիկայում Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր է կնքվելու։