Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի հայրը՝ Սերգեյ Մովսիսյանը, պատասխանել է ռուսական «Чемпионат.com» կայքի հարցերին:
Նա նշել է, որ Յուրայի՝ «Սպարտակ»-ի կազմում մեկնարկային խաղում («Թերեք»-ի դեմ, երբ Յուրան դարձավ հեթ-տրիկի հեղինակ) գտնվել է տրիբունայում:
«Ես նստած էի «Սպարտակ»-ի երկրպագուների կողքին, որոնք մոտ 30 տարի երկրպագում էին ակումբին: Կարծում էի՝ սկզբից ոչ ոքի հետ չեմ շփվի: Առաջին խաղն էր, և հանկարծ նա վատ խաղար… կճանաչեն, կդժգոհեն:
Առաջին իսկ գոլից հետո ինձ հարցնում են. «Դու նրա հա՞յրն ես: Շնորհավորում ենք: Մեր Յուրային նույնպես կշնորհավորես մեր կողմից»:
Հետո նա խփեց 2-րդը, իսկ հեթ-տրիկից հետո մոտ 15 երկրպագու «հարձակվեցին» ինձ վրա: Նրանք փոքր-ինչ հարբած էին և ուրախանում էին նման կերպ»,- նշել է Սերգեյ Մովսիսյանը:












































