Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխությունների հարցը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել փաթեթին. «Տոտալիզատորները կոշիկի կամ շորի խանութների նման ամեն տեղ կկարողանան շահագործվել: Միգուցե միտքն է սխալ արտացոլված նախագծում»:
Նրա խոսքով՝ նման խմբագրմամբ ընդունելը կնշանակի բացարձակապես ազատականացնել այս բիզնեսը:
Մանրամասները՝ տեսանյութում: