«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՕԵԿ խմբակցության նորաթուխ անդամ Լևոն Դոխոլյանի (Քույրիկ Լևոն) կենսագրությունը մինչև այսօր ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված չէ։ Թեև դեռևս 2013թ. նոյեմբերի 28-ից Լ. Դոխոլյանը ներկայացված է որպես ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, այնուամենայնիվ, կայքում չկա նաև նրա լուսանկարը։ Այս իրողությունից կարելի է եզրակացնել, որ կամ Լ. Դոխոլյանը կենսագրություն չունի, կամ էլ կենսագրական տվյալներում թաքցնելու բաներ կան, դրա համար էլ մինչ օրս հանրությանը չի ներկայացրել իր անցած ճանապարհը։
Կա նաև երրորդ տարբերակը. գուցե ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին չի՞ հաջողվում քրոջ փեսայի՝ Լևոն Դոխոլյանի համար հպարտանալու աստիճան լավ կենսագրական տվյալներ «թխել»»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում







































