Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Նարինե Միքայելյանն Արցախից Երևանի պետական բժշկական համալսարան եկավ դեղագետ դառնալու երազանքի հետևից

32-ամյա Նարինե Միքայելյանն այս ուսումնական տարվանից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր է դեղագիտություն մասնագիտությամբ:

Արցախի պետական համալսարանի շրջանավարտը տասը տարի առաջ է մասնագիտացել դեղագործական քիմիայի ոլորտում, սակայն ֆիզիկական սահմանափակ կարողությունների պատճառով (Նարինեի մոտ ի ծնե ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված) համապատասխան աշխատանք չգտելը և տարիների դադարի ընթացքում մասնագիտական բացերը լրացնելու մեծ ցանկությունը նրան կրկին բերեցին բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն այս անգամ ծննդավայրից հեռու Երևանում:

Դեղագետ դառնալը ԵՊԲՀ սովորողի մեծագույն ցանկությունն է: Անցած տասը տարիների ընթացքում նա ուժերը փորձել է նաև դիզայնի և այլ բնագավառներում, բայց հասկացել է, որ, իր իսկ բնորոշմամբ ասած, սպիտակ խալաթ կրելու գրավչությունը առաջնահերթություն է: Քսանյոթ տարի Արցախում ապրելուց հետո ընտանիքի հետ Նարինեն տեղափոխվել և հաստատվել է Վանաձորում: Պատմում է, որ իր բնածին հիվանդությամբ պատճառով շատ է եղել Երևանում և առնչվել բժիշկների ու բժշկական միջավայրի հետ, և սերը դեպի այս մասնագիտությունը ձևավորվել է վաղ տարիքից: Որպես մասնագիտացում ընտրել է դեղագործությունը, ոչ թե կլինիկական մեկ այլ ուղղություն, քանի որ իր կարծիքով դա ավելի հարմար է իր հնարավորություններին:

Ութերորդ դասարանից հետո Նարինեն ենթարկվել է վիրահատության, ինչի արդյունքում բարելավվել են հենակի օգնությամբ շարժվել կարողանալու հնարավորությունները:

Միայն 8-րդ դասարանից հետո է ապագա դեղագետը տնային պայմաններում կրթություն ստանալը փոխարինել դպրոց հաճախելով: 1993 թվականին նա Արցախյան գոյամարտում կորցրել է հորը: Չնայած տարատեսակ դժվարություններին, որոնք պայմանավորված են նաև իր ֆիզիկական սահամանափակ կարողությունների հետ, նա ունի ուժեղ կամքի ուժ և նպատակասլացություն: Իր մասին խոսելիս ընդգծում է, որ ոչ միայն որոշակի ֆիզիկական սահմանափակումներ ունեցող, այլև լիարժեք առողջ մարդու կյանքում կարևոր է, որ չստեղծվեն արհեստական խոչընդոտներ , և այս հարցում առավել քան կարևոր է ծնողի դերը: Նա անչափ շնորհակալ է իր մայրիկին, ով վաղ տարիքից փորձել է ամեն ինչ անել, որպեսզի Նարինեն իրեն զգա հասարակության լիարժեք անդամ, ստանա բարձրագույն կրթություն, հետաքրքրությունների լայն շրջանակ ունենա: Նարինեն հիշում է առաջին մուտքը բժշկական համալսարան՝ նշելով, որ նոր փոփոխություններն առանց վախերի ուղեկցության չեն եղել:

Հոկտեմբերի վերջից կարճ ժամանակ է անցել, բայց Նարինե Միքայելյանը խոստովանում է՝ անակնկալի է եկել թե՛ դասախոսների, թե՛ սովորողների ջերմ ընդունելությունից, վերաբերմունքից, ինչը նրան ավելի է ոգևորել լավ սովորելու հարցում: ԵՊԲՀ շրջանավարտ է նաև Նարինեի հարազատ քույրը, ով այժմ աշխատում է որպես ռենտգենաբան: Կլինիկական օրդինատորն իր օրինակով վստահեցնում է, որ սեփական ուժերին հավատալու դեպքում հնարավոր է հասնել հաջողությունների և չկոտրվել դժվարությունների պատճառով: Ուսումնառության ավարտից հետո նա ջանք չի խնայի, որպեսզի ունենա լավ աշխատանք, և ամենակարևորը՝ օգտակար լինի մարդկանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում