Sunday, 28 04 2024
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով

«Լակոտությունը շարունակվում է». Ռեյտինգային ընտրակարգը՝ լուրջ խնդիր փոքր կուսակցությունների համար

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին հին Ընտրական օրենսգրքով, հատկապես ռեյտինգային ընտրակարգով մասնակցելը քաղաքական դաշտում առկա ոչ շատ մեծ ուժերին դժվար կացության մեջ դրեց: Յուրաքանչյուր ընտրատարածքում առնվազն հինգ թեկնածու առաջադրելը թե՛ մարդկային և թե՛ ֆինանսական ռեսուրսի անհրաժեշտություն է պահանջում։ Փոքր կուսակցություններից շատերը հենց այս պատճառաբանությունը բերելով ընտրություններին առհասարակ չեն մասնակցում, ոմանք էլ միավորվում են և մեկ կուսակցության ցուցակով գնում։ Այս դեպքում նույնիսկ դաշինք կազմելն է վտանգավոր, որովհետև հնարավոր է չհաղթահարեն նաև 7 տոկոսի անցողիկ շեմը։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չթաքցրեց՝ իրենց վերջնական որոշման վրա հենց ռեյտինգային ընտրակարգի առկայության հանգամանքն է ազդեցություն ունենալու։ Արամ Սարգսյանը նաև նշեց, որ առաջիկա օրերին հայտարարություն կտարածեն՝ մասնակցո՞ւմ են ընտրություններին, դաշինքո՞վ, թե՞ առհասարակ որոշում են բոյկոտել. «Հիմա քննարկումներ են գնում, այս պահին պատրաստ չեմ պատասխանել»։

Արամ Սարգսյանը հավելեց. «Հին Ընտրական օրենսգրքի պահպանումը շատ մեծ խոչընդոտ է նորմալ ընտրությունների անցկացման համար»։

Ըստ մեր զրուցակցի՝ արդեն միանշանակ պարզ է, որ նորմալ ընտրություններ չեն լինելու. «Որովհետև քաղաքական ուժերին հնարավորություն չի տրվում ծրագրային, գաղափարական պայքար անցկացնելու։ Դա մեզ համար արդեն բացահայտ է»։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ ինքն անձամբ բոյկոտում է առաջիկա խորհրդարանական ընտրությունները, սակայն իր ղեկավարած ուժը մասնակցելու է. «Իմ բոյկոտը կապված է այն բանի հետ, որ երկքաղաքացիներին, օրինակ՝ ԱԻՄ անդամ Կարո Եղնուկյանին, Արա Պապյանին, թույլ չի տրվում մասնակցել ընտրություններին, Ժիրայր Սեֆիլյանն էլ քաղաքացիություն չստացավ, ես խիստ բացասական եմ գնահատում, այդ պատճառով էլ նման որոշում եմ կայացրել»։

Հայրիկյանը նշեց. «Ես իմ բողոքը այդպես եմ արտահայտելու, ինքս անձամբ չեմ մասնակցի, բայց ԱԻՄ-ականները կմասնակցեն։ Հայաստանից դուրս ապրող ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի տերերին շարունակում են թույլ չտալ մասնակցել ընտրություններին, լակոտությունը շարունակվում է։ Ես անձամբ մասնակցում եմ ԱԻՄ-ականների միջոցով»։

Մեր զրուցակիցը նաև հավելեց. «Մերոնք հիմա ակտիվ աշխատում են, դեռ վերջնական որոշում չկա՝ դաշինքո՞վ ենք մասնակցելու, թե՞ առանձին, բայց որ մասնակցելու ենք՝ դա հաստատ է։

Այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չունի նաև «Ժառանգություն» կուսակցությունը։ Տեղեկացանք, որ մի շարք արևմտյան գաղափարախոսություն կրող ուժերի հետ դեռ ընթանում են ինտենսիվ բանակցություններ՝ դաշինքով մասնակցելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում