Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

ՊԵԿ-ի վտանգավոր օրինագիծը. չիպավորման նախափո՞ւլ

Օրերս ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ազդարարեց մի վտանգավոր օրինագծի մասին, որը, իմ կարծիքով, կարելի է անվանել ՝ «ինչ ուզեմ՝ կանեմ քեզ հետ», կամ՝ չիպավորման նախափուլ…

Ըստ ՊԵԿ-ի ներկայացրած Հարկային օրենսգրքի փոփոխությունների՝ 2020թ.-ից ՀՀ բոլոր քաղաքացիները կդառնան հարկ վճարող: Այդ փաթեթում թերևս ամենավտանգավորը ID քարտերի (հանրային ծառայությունների համարանիշ) կիրառությունն է…    

Հարկային օրենսգրքում փոփոխություններով՝ ID քարտերը կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback):

18-65 տարեկան ID քարտ  ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները համակարգի ներդրման առաջին տարում հետ կստանան կատարած գնումների 1%-ը, երկրորդ տարում՝ 2%-ը, երրորդում՝ 3%-ը:

Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին:

«Երբ քաղաքացին գնա հաց գնելու, հարկային համակարգում նրա անվան դիմաց գործարքի գումարը կգրանցվի»,- նշել էր Անանյանը:

Փաստորեն պետական մարմինը այս կամավոր-պարտադիր «հանձնվելու» նախաձեռնության անունը դնում է հարկային համընդհանուր հսկողություն, հայտարարագրում՝ չնչին տոկոսների վերադարձի խոստմամբ, բայց թե ինչ վտանգներ կարող են լինել դրա տակ՝ ՊԵԿ-ը և պետական մարմինները լռում են: 

Ստացվում է, որ 2020թ.-ից նույնիսկ հացի խանութի խանութպանից մինչև քիմմաքրման ծառայություն իրականացնող ընկերություն, որոնցից օգտվում է քաղաքացին, կարող են ID քարտի միջոցով տիրապետել նրա անձնական տվյալներին՝ ստեղծելով մարդու անձնական կյանքին ապօրինաբար միջամտելու և վտանգելու բազմաթիվ հնարավորություններ:  Էլ չենք խոսում պետական համակարգը վտանգելու մասին… 

Գուցե մարդը ուժային կառույցի ներկայացուցիչ է, և բացարձակապես անթույլատրելի է նրա անձնական տվյալների փոխանցումը այս կամ այն ընկերությանը: Կամ եթե  զինվորականները հրաժարվեն ID քարտից, սոված չե՞ն մնա… Կամ բնակչության ընդհանուր թվից հանելով հրաժարվողների թիվը՝ օտարերկրյա հատուկ ծառայությունները չե՞ն ունենա Հայաստանի ուժային կառույցների ծառայողների, ռեսուրսների մոտավոր թիվը կամ պատկերը…

Այժմ փորձենք մի պարզ օրինակով մանրամասնել փոփոխությունների հնարավոր վտանգավորությունը: Ենթադրենք, ՀՀ քաղաքացի և կարևոր գործունեություն իրականացնող անձ Վալոդը մշտապես օգտվում է որոշակի ընկերությունների  ապրանքներից, ծառայություններից, այդ թվում՝ բուժհիմնարկների: Այդ X ընկերություններից  տվյալ անձանց անձնական տվյալները աշխարհում տարածված տարաբնույթ ձևերով՝ հաքերային հարձակումից մինչև կոռուպցիոն համագործակցություն, կարող են հայտնվել Հայաստանում և Հայաստանից դուրս  վխտացող  հակահայաստանյան հատուկ ծառայությունների ձեռքում:

Իսկ այդ ծառայություններն ունեն իրենց թիրախավորած անձանց «բնական» ճանապարհով վերացնելու մշակված մեթոդներ… որպեսզի ոչ ոք «գլխի չընկնի».  գնումներից կարող են իմանալ, թե ինչ դեղ է օգտագործում տվյալ անձը, ինչ հիվանդություններ ունի, որոնք կարելի է սրել: Դժվար չի լինի գտնել նաև բուժող բժշկին և նրա վրա ազդելու ձևը: Մնացածը տեխնիկայի հարց է. այդ շղթայում հայկական ազգանունով մի տականք էլ գտնես՝ բավական է: Իսկ այդպիսի տականքները ԽՍՀՄ-ից մնացած թուջե կոյուղատարների պես շատ են, դրանց կպած կեղտի պես էլ՝ մնայուն… մինչև ամբողջական «ապամոնտաժումը»:

Իսկ որ Հայաստանում (ոչ միայն) անձնական տվյալները պաշտպանված չեն՝ ընդհուպ մինչև ԱԱԾ պետի և ավելի բարձր մակարդակով, համոզվեցինք «կոյուղագծակերպ» ինչ-որ խմբի կազմակերպած աղմկահարույց գաղտնալսման դեպքով: 

Բայց անձնական տվյալների պաշտպանության խնդիրը Դամոկլյան սրի պես կախված է ամբողջ աշխարհի գլխին՝ մի պարզ պատճառով. ինֆորմացիան ամենամեծ զենքն է. ով տիրապետում է ինֆորմացիային, նա կարող է տիրապետել աշխարհը:

Կյանքը ցույց տվեց, որ կամավոր կերպով իրենց անձնական տվյալները համացանցին «հանձնած» անտեղյակ մարդկանց միջոցով և կիբերհարձակման տարաբնույթ մեթոդներով  հնարավոր է և՛ օտարերկրյա բանկեր թալանել, և՛ ազդել հզոր պետությունների ընտրությունների, աշխարհաքաղաքական որոշումների վրա: Դ. Թրամփի ընտրության շուրջ մինչ օրս շարունակվող աղմուկը փաստում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես հզոր պետությունը պաշտպանված չէ նման անտեսանելի և հուժկու  շրջադարձային վտանգներից:

Հետևաբար երկու կողմից հայատյաց պետություններով աքցանված, աշխարհաքաղական խաչմերուկում գտնվող փոքրիկ Հայաստանում տասնապատիկ զգոն պետք է լինեն և՛ քաղաքացիները, և՛ իշխանությունները: Առաջին հերթին նրանք պետք է հրաժարվեն անձնական տվյալները համացանցին հանձնելուց կամ ID քարտի միջոցով «առգրավելու» ապազգային փոփոխություններից, որոնց միջոցով կարող են ամեն ինչ անել մարդու հետ. այսօր կհսկեն սննդակարգդ, բուժակարգդ, վաղն էլ կներդնեն մեկ էլեկտրոնային տոմսի վտանգավոր ծրագիրը, որով կվերահսկեն տեղաշարժդ, կարճ ժամանակ անց էլ կչիպավորեն բոլորին, և կարող ենք դառնալ համաշխարհային ինչ-որ անտեսանելի կառավարության կողմից վերահսկվող և կառավարվող «ստրուկ» կամ «փորձաճագար». չենթարկվեցիր՝ չիպը «կպատժի»…  

Հանրությունը իշխանությունից պետք է ստանա այս խորը կասկածների սպառիչ պատասխանը:

Ի դեպ, ՌԴ-ում այդ խուճապն արդեն կա. ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ ծանոթներիցս մեկը, որն ընդհանրապես հեռու է քաղաքականությունից և նման թեմաներից, մի օր գրեթե ահաբեկված հայտնեց ինձ, որ եթե այդ օրենքը սկսի գործել ՌԴ-ում, ինքը կհրաժարվի այդ երկրի քաղաքացիությունից, կվաճառի տունը և կտեղափոխվի Հայաստան…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում