Շոկոլադի, հատապտուղների և թեյի որոշ բաղադրիչ տարրեր փրկում են շաքարախտից: Այս փաստը պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Journal of Nutrition գիտական ամսագրում:
Մասնավորապես` խոսքը ֆլավոնոիդների մասին է: Դրանք հակաօքսիդանտներ են, որոնք պարունակում են վերոնշյալ բոլոր մթերքները:
Գիտնականների եզրակացությունները հաստատվել են փորձաքննության ընթացքում, որին երկու հազար մարդ է մասնակցել:
Օրինակ` նրանց հաջողվել է պարզել, որ մարդիկ, որոնց մշտական սննդակարգի մեջ մտնում են շոկոլադը, հատապտուղները և թեյը, ավելի քիչ են տառապում երկրորդ կարգի շաքարախտով:







































