Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Վանի նահանգում հարձակման է ենթարկվել ռազմական ավտոշարասյուն։
Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Վանի Սարայի շրջանում գնդակոծել են թուրքական ռազմական ավտոշարասյունը։
Դրա արդյունքում զոհվել է 1 և վիրավորվել 3 թուրք զինծառայող։ Վիրավորները տեղափոխվել են Վանի ռազմական հոսպիտալ։
Թուրքական անվտանգության ուժերը Վանի նահանգում ձեռնարկել են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ քուրդ զինյալներին հայտնաբերելու համար։
Հիշեցնենք, որ ներկայումս թուրք-քրդական հարաբերությունները շարունակում են լարված մնալ, ինչում իր դերն ունի նաև Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK), որը վետո էր դրել քուրդ Հաթիփ Դիջելի պատգամավորության վրա։










































