Հյուսիսային Կառոլինայում բնակվող Դին Վերհուվենը ստեղծել է Temperfect Mug բաժակը, որն ըմպելիքը շատ արագ սառեցնելով` հասցնում է մինչ անհրաժեշտ` 55 աստիճանի, իսկ հետո այդ ջերմաստիճանը պահում 3 ժամվա ընթացքում: Այսպիսով, այն թույլ չի տալիս այրել ձեռքերը կամ բերանը: Դա տեղի է ունենում բաժակի մետաղյա պատյանի մեջ լցված հատուկ նյութի շնորհիվ, որը հեշտությամբ փոխում է իր ագրեգատային վիճակը` ջերմությունը կլանելով և արձակելով:
Իր գյուտը թողարկելու համար գիտնականը դիմել է Kickstarter ծառայությանը և արագությամբ հավաքել անհրաժեշտ գումարը` մոտ 185 հազար դոլար: Սպասվում է, որ Temperfect Mug բաժակը վաճառքում կհայտնվի արդեն 2014-ի հուլիսից:
Այս մասին գրում էKedem.ru կայքը:






































