Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնել է Փարիզ, որտեղ կենթարկվի արմունկի վիրահատության, հաղորդում է The Guardian-ը:
Հին վնասվածքն անհանգստացրել է պորտուգալացի մասնագետին, երբ վերջինս ստացավ ֆուտբոլային լրագրողների Ասոցիացիայի մրցանակը` մասնակցելով արարողությանը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իր գլխավորած թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (3:1):
Վիրահատությունը չի խոչընդոտի Մոուրինյոյի մասնակցությանը «Չելսի»-ի առաջիկա հանդիպումներին:









































