Ժնևում սիրիացի քրդերի ներկայացուցիչները հանրահավք են կազմակերպել Ժողովուրդների պալատի մոտ` համաշխարհային հանրությունից պահանջելով խաղաղարար համաժողովի ժամանակ, որը մեկնարկում է հունվարի 22-ին` Մոնտրեում, չանտեսել իրենց խնդիրները: Մոտ 150 մարդ` դրոշներով և պաստառներով, ուղերձներ են հղել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին և «Ժնև-2»-ի կազմակերպիչներին` կոչ անելով դադարեցնել «քրդերին քրդական հարցի օրակարգից բացառելու» փորձերը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք վստահ ենք, որ սիրիական ճգնաժամը չի կարող լիարժեք լուծում գտնել առանց մեր հարցերի կարգավորման: Քրդերը Սիրիայի բնակչության 15 տոկոսն են կազմում, և չի կարելի դրա վրա ուշադրություն չդարձնել»,- ասել են ցուցարարները:
Սիրիայում քրդական համայնքի մեծամասնությունը չի մասնակցել Սիրիայի ընդդիմության և կառավարության միջև ծավալված հակամարտությանը: Քրդերը պաշտոններ են զբաղեցրել մի շարք ընդդիմադիր կազմակերպություններում, սակայն արտաքին քաղաքականության, մասնավորապես` Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի մեջ չեն ներգրավվել:











































