LulzSec հաքերական խումբը, որը ստանձնել էր ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության, ԱՄՆ կոնգրեսի և բրիտանական ոստիկանության կայքերի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը, հայտարարել է ինքնալուծարման մասին: «Մեր ակցիան, որը նախատեսված էր 50 օրվա համար, ավարտվել է»,- հաքերական խմբի հայտարարությունը մեջբերում է Reuters գործակալությունը:
Շաբաթ օրը LulzSec խումբն իր վրա է վերցրել AOL Inc և AT&T ամերիկյան ընկերությունների կայքերը կոտրելու պատասխանատվությունը և հրապարակել նրանց փաստաթղթերը: Այս խումբը նաև հայտնի է Sony ընկերության կայքի վրա կատարված հարձակման շնորհիվ, երբ գողացվել էին միլիոնավոր օգտատերերի անձնական տեղեկությունները:










































