Դեկտեմբերի 10-ին զինված ուժերի N զորամասում շարքային Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, որի արդյունքում պատասխանատվության կենթարկվի 5 սպա՝ նույն զորամասի դասակի, վաշտի, գումարտակի հրամանատարները և գնդի տեղակալը, ովքեր կպաշտոնազրկվեն կամ կաստիաճանազրկվեն, իսկ ավելի վերադաս սպանները՝ կստանան նկատողություն:
Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ՝ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Մուրադյանը և երկու զինվորներ` Շմավոն Կյուրեղյանը և Պարույր Մկրտչյանը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում