ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի ափերին որսորդները ազատել են պարանների մեջ խճճված 18 մետր երկարությամբ կետին՝ գրում է Daily Mail-ը։
Նրանք նկատել են ձկանը որսորդությունից վերադառնալիս։ Նրանք մոտ մեկուկես ժամ փորձել են պարաններից ազատել ձկանը, սակայն ապարդյուն։ Պարանի մի ծայրը ամրացված է եղել հատակին, և ձուկը անընդհատ պտտվել է իր շուրջը։
Ձկնորսներից մեկը որոշել է ռիսկի դիմել․ նա դանակը դրել է ատամների արանքում և փորձել թռչել կետի մեջքին, դա հաջողվել է նրան երրորդ փորձից։ Ձկնորսը կտրել է նրա պոչին փաթաթված պարանը և ազատել ձկանը։ Ընդհանուր առմամբ, փրկարարական աշխատանքները տևել են երեք ժամ։