Չինաստանում կարող են կեղծել ամեն ինչ, այդ թվում՝ տխրահռչակ «Տիտանիկը»:
Seven Star Energy Investment Group-ը պատաստվում է 164 մլն դոլար ծախսել այդ նավի վրա:
Բրիտանական «Տիտանիկ» նավը, որը խորտակվել է 1912-ին իր առաջին ուղևորության ժամանակ, կկառուցվի նույն մեծությամբ:

Ծրագիրը նպատակ ունի զբոսաշրջիկների ներգրավել Daying County զվարճանքների այգի, որը գտնվում է Սիչուան նահանգում:
Նավի դիզայնը կվերստեղծվի «Տիտանիկի» երկվորյակի՝ «Օլիմպիկ» նավի դիզայնի սևագրերի օգնությամբ:
Նավի պատճենը կկանգնի Ցի գետի ափին:

Չինական նավը ուղևորափոխադրումներով չի զբաղվի:









































