Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում իր հանդիպումն անցկացրեց գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ն, որը մրցակցի հարկի տակ հանդիպեց «Լևանտե»-ին:
Այս մրցավեճում գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան առաջին խաղակեսում: Կողմերը փոխանակեցին մեկական գնդակ, ինչի արդյունքում կատալոնական թիմը շատ կարևոր միավորներ կորցրեց: Մրցաշարային աղյուսակում այս պահի դրությամբ նրանք, ինչպես նաև մադրիդյան երկու թիմերը` «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն, ունեն հավասար` 50-ական միավորներ, սակայն, ի տարբերություն մրցակիցների, Դիեգո Սիմեոնեի սաները մեկ խաղ պակաս են անցկացրել:
«Լևանտե» – «Բարսելոնա»` 1:1
1:0 Վինտրա (10’), 1:1 Պիկե (19’)








































