ՈՒԴԱՐ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին թույլատրել են մտնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախագահական նստավայր, ըստ BBC-ի ռուսական ծառայության, հայտնել է Կլիչկոյի մամլո քարտուղար Օքսանա Զինովևան:
«Կլիչկոն գնացել է Յանուկովիչի մոտ»,- գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ Մայդանում բեմից Կլիչկոն հայտարարել էր, թե անձամբ է գնալու Յանուկովիչի նստավայր, որպեսզի համոզի նախագահին՝ «դադարեցնել կոնֆլիկտի սանձազերծումը»:










































