ԱՄՆ Արիզոնա նահանգի 53-ամյա բնակչուհին ողջ է մնացել՝ ավտովթարից հետո անապատում վեց օր անցկացնելով: Նրան հայտաբերել են երեք տղամարդու օգնությամբ, որոնք նկատել են վնասված ճամփեզրը, հաղորդում է Associated Press-ը;
Ավտովթարի հետևանքով կինը լուրջ վնասվածքներ է ստացել և ջրազրկվել է: Նրան ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել:
Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին նա կորցրել է մեքենայի կառավարումը: Կինը մի քանի օր ավտոմեքենայում է անցկացրել, որից հետո որոշել է օգնություն որոնել: Նա սկսել է երկաթուղիները գտնել, սակայն թուլության պատճառով ոչինչ անել չի կարողացել: Կնոջը հայտնաբերել են հոկտեմբերի 18-ին: