Thursday, 09 05 2024
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը

Շահերի բախում կա. ճիշտ կլինի, որ փոխվարչապետի ընկերության դրամաշնորհի մրցույթի պայմանները վերանայվեն»

«Տխուր տպավորություն ստացա։ Նախորդ իշխանության ժամանակ ունեցած պրակտիկայից հետո ճիշտ չէ, որ նոր իշխանությունները չշարունակեն այդ տխուր պրակտիկան։ Նախորդ վարչակարգից մնացած հիշողությունները պետք է մոռացվեն, ոչ թե շարունակվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կապված պատմությանը։

Հիշեցնենք, որ օրերս «Հետքը» գրեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Ընդ որում՝ դրամաշնորհը հաստատվել է, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր նշանակվել։ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է:

Վարուժան Հոկտանյանի խոսքերով՝ այստեղ շահերի բախումն ակնհայտ է, քանի որ դրամաշնորհը շահած ընկերության ներկայիս սեփականատերերը անմիջապես Ավինյանի հարազատներն են, ընտանիքի անդամները. «Ընդունված կարգն այն է, որ պաշտոն ստանձնելուց անձը հրաժարվի սեփականության բոլոր իրավունքներից, բայց խնդիր կա նաև, որ իր բարեկամները չլինեն, բայց այս դեպքում շահերի բախում կա, քանի որ 100 տոկոս սեփականատերը փոխվարչապետի եղբայրն է, հայրը մասնակցություն ունի։ Բնականաբար, ստեղծված վիճակում ճիշտ կլինի, որ մրցույթի պայմանները վերանայվեն»,- ընդգծեց Հոկտանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում սա «այդքան էլ խիստ ու դատապարտելի դեպք չէ»։ «Խնդիրն այն է, թե արդյոք նոր իշխանությունների պարագայում սա կդառնա սովորական պրակտիկա, թե սրանով այս ամենը կավարտվի։ Դա է կարևոր։ Եվ այս պարագայում կարևոր է, թե կոնկրետ այս դեպքը ինչ արձագանք կստանա, որն էլ ցուցիչ կլինի՝ կդառնա մոտեցումը պրակտիկա, թե ոչ»,-նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքն այս հարցում ավելի լիբերալ է. «Բայց քանի որ մեզ մոտ օրենքը, Սահմանադրությունն արգելու է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, պետք է ենթարկվել դրան, քանի որ եթե թույլատրվեր, ապա նախկին դառը փորձը նկատի ունենալով, կարելի էր ենթադրել, որ պաշտոնը ծառայեցվելու էր սեփական բիզնեսի պայմանները բարելավելուն։ Սակայն եթե նայում ենք դրսի փորձը, օրինակ, բրիտանական փորձը, ապա տեսնում ենք, որ պաշտոնյային թույլատրվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ, պայմանով, որ բացառվելու է պաշտոնեական դիրքի օգտագործումը։ Ընկերությունը պայքարում պետք է լինի ազնիվ մրցակից։ Սակայն մեզ մոտ այլ պատկեր է։ Հայաստանի պես երկրում այդ պրակտիկան դեռ չի գործի, մանավանդ որ օրենքով դա արգելվում է։ Բացահայտ շահերի բախում է առաջանում»,-նկատեց Հոկտանյանը՝ հավելելով, որ հույս կա, որ եթե մենք գնանք ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով, մեզանում հստակ տարանջատվի բիզնեսն ու քաղաքականությունը, ժամանակի ընթացքում գուցե փոփոխություններ լինեն. «Բայց այսօրվա դրությամբ դա քննադատելի պրակտիկա է»։

ՀՀ վարչապետի կոռուպցիայի գծով օգնական Արեն Մկրտչյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց, որ իրենց համար տարբերություն չկա՝ ով է հակառակ կողմում, իրենց թիմի անդամ է, ՔՊ-ական է, թե իրենց ազգականը, եթե հրապարակման մեջ խնդիր կա, այն պետք է դառնա ուսումնասիրության առարկա, քննություն կատարվի և համապատասխան հետևություններ արվեն. «Հրապարակումը եղել, այն բաց է։ Ես միայն կարող եմ վերահաստատել, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե անգամ ընտանիքիս անդամները հայտնվեն ինչ- որ կոռուպցիոն մեխանիզմներում, ես ինքս հնարավոր ամեն ինչ անելու եմ, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն։ Ես գնահատական չեմ տա կատարվածին, ձեռնպահ կմնամ, քանի որ հնարավոր տարբեր զարգացումներ կարող են լինել։ Վստահ եմ, որ իրավապահ մարմինները ևս տեսել են հրապարակումները և թող իրենք պարզեն՝ կա ռիսկ, շահերի բախում, թե ոչ։ Հարցը իմ տիրույթից դուրս է և ակնկալում եմ ամենաօբյեկտիվ հանգուցալուծումը այս իրավիճակի»,- ընդգծեց Արեն Մկրտչյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում