Փորձագետներն ընտրել են ամենահարմարավետ հագուստը ինքնաթիռով ճամփորդության համար: Այս մասին հաղորդում է Buzzfeed-ը:
Առաջին հերթին, նրանք խորհուրդ են տալիս հագնել սպորտային բլուզ և փափուկ սպորտային տաբատ: Այդ հագուստը նստած դիրքում անհարմարությունների պատճառ չի դառնում: Թռիչքը կդյուրացնի առանց կարերի ներքնազգեստը:
Պետք է կրել նաև առանց քուղերի կոշիկներ, որոնք կարելի է դյուրությամբ հագնել և հանել:
Օդանավում օգտակար են նաև բրդե գուլպաները՝ ցածր ջերմաստիճանի պարագայում, ինչպես նաև կոմպրեսացված գուլպաները, որոնք կարող ենն իջեցնել զարկերակի ճնշումը:
Անձնական իրերը ճիշտ կլինի տեղավորել միջին չափսի ուսապարկում:
Խորհուրդ է տրվում նաև շարֆ ծածկոց ունենալ: