Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որի 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօր ուժերը չափեց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Հայաստանի հավաքականի առաջին համարը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում, և արձանագրվեց խաղաղ ելք:
Արոնյանն այս ոչ-ոքիից հետո վաստկաեց 5,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունվարի 21-ին հայ շախմատիստը սևերով կհանդիպի հոլանդացի Անիշ Գիրիի հետ:








































