Դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին նոր մեղադրանքներ կներկայացնի՝ հաղորդում է Reuters-ը:
Ըստ գործակալության աղբյուրի տեղեկությունների՝ նախագահին կմեղադրեն երկրի դատական համակարգին վիրավորելու համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մուրսին կկանգնի դատարանի առաջ 2011թ. բանտից փախչելու համար:
Բացի դրանից՝ եգիպտական իշխանությունները Մուրսիին մեղադրում են բռնության բորբոքման, պետական դավաճանության և 2012թ. ցուցարարների սպանության համար:









































