Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը չի վախենում ԱՄՆ նոր պատժամիջոցներից, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ Իրանի նավթային հատվածին ուղղված ամերիկյան նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն այս տարվա նոյեմբերի 4-ից: Ռոհանիի խոսքերով, սա Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի հերթական անարդար վերաբերմունքի ևս մեկ օրինակ կլինի:
«Սակայն մարդիկ պետք է լավ գիտակցեն, որ երկրի կառավարությունը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից», – ասել է Ռոհանին:










































