Իրանի ԱԳ նախարարությունը Եմեն խումբ կուղարկի՝ հետաքննելու Սանայում իր դիվանագետ Աբդոլհասեմ Ասադի սպանությունը: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախարարի՝ արաբական և աֆրիկյան երկրների հարցերով տեղակալ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանին:
«Երեկ ահաբեկչական խումբը փորձել է առևանգել Ասադին, սակայն հանդիպել է դիմադրության: Արդյունքում 4 անգամ կրակել են դիվանագետի վրա և անհետացել դեպքի վայրից»,- ասել է Ամիր-Աբդոլահիանը:
Փոխնախարարը հավելել է նաև, որ իրանցի դիվանագետի մարմինը հայրենիք կտեղափոխվի:






































