Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտարարել է, որ չնայած թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում անհվստահ ելույթներին, բազմթիվ ֆուտբոլիստներ երազում են հանդես գալ «կարմիր սատանաներ»-ի կազմում:
« «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամենամեծ ակումբն է ոչ միայն Անգլիայում, այլև ամբողջ աշխարհում: Մենք չենք հասել այն արդյունքին, որին ձգտում ենք, բայց չեմ կարող ասել, որ ակումբի նկատմամբ հետաքրքրությունն անհետացել է:
Բազմաթիվ բարձրակարգ խաղացողներ են ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Շատերը գումարի համար տեղափոխվում են այլ ակումբ, բայց ցանկանում են խաղալ «Յունայթեդ»-ում»,- հայտարարել է Մոյեսը:








































