Հոկտեմբերի 29-ին վթարի ենթարկված Lion Air ավիաընկերության ինքնաթիռի չվերթի տոմս ձեռք բերած տղամարդը օդանավակայանի ճանապարհին խցանումի մեջ է հայտնվել և ուշացել չվերթից՝ գրում է The Mirror-ը:
Պարզվել է, որ այդ տղամարդը Ինդոնեզիայի ֆինանսների նախարարության աշխատակից Սոնի Սետյավան է: Թռիչքից ուշանալով՝ նա ձեռք է բերել մեկ այլ ավիաընկերության հետագա չվերթի տոմս և ինքնաթիռի վթարի մասին տեղեկացել է միայն վայրէջքից հետո:
«Երբ ես տեղեկացա վթարի մասին, ես սկսեցի լաց լինել․ իմ ընկերներն էին այդ ինքնաթիռում, իսկ ես պատահաբար էի փրկվել»,- պատմել է Սետյավան։










































