Ինդոնեզիական Lion Air ավիաընկերության Boeing 737 Max 8 կործանված ինքնաթիռի ուղևորը մահից առաջ հասցրել է կնոջը սելֆի ուղարկել: Այս մասին հաղորդում է News.com.au-ն:
22-ամյա Դերիլ Ֆիդա Ֆեբրիանտոն JT 610 չվերթով ուղևորվող 189 մարդու շարքում էր: Նա երկու ամիս առաջ ամուսնացել էր Լութֆիանի Էկա Փութրիի հետ: Թռիչքից առաջ նա կնոջը երկու սելֆի է ուղարկել, որոնցից մեկում կանաչ դիմակով է:

Երբ ինքնաթիռը թռիչք է կատարել, նորապսակները դադարեցրել են նամակագրությունը, իսկ մի քանի րոպե անց օդանավը ծովն է ընկել:
«Լուրերը դիտելով` ես համեմատեցի տոմսի լուսանկարը, որն ինձ Դերիլն էր ուղարկել, թռիչքի համարի հետ: Այդ պահին ես լաց եղա»,-ասել է Փութրին:







































