Thursday, 02 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Ինչի հետևանք է աղմկահարույց ծեծկռտուքը. Հայկական ֆուտբոլում կտրուկ քայլեր են հարկավոր

Օրեր առաջ բավական տհաճ միջադեպ է տեղի ունեցել հայկական ֆուտբոլում: Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին: Հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել է նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որն ընդհանրապես հայտավորված չի եղել հանդիպմանը որպես պաշտոնատար անձ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտել է միջադեպի մասնակից Արտյոմ և Արարատ Առաքելյանների պահվածքը՝ այն համարելով անթույլատրելի: Միջադեպը քննարկվելու է ՀՖՖ Գործկոմի առաջիկա նիստում, և մեղավորները ստանալու են ամենախիստ պատիժներ: ՀՖՖ-ն նաև ՀՀ ոստիկանությանը հորդորել է ուշադրությունը դարձնել տեղի ունեցածի վրա:

Տեղի ունեցածն իսկապես ցավալի և մտահոգիչ երևույթ է: Ցավով պետք է արձանագրենք, որ երեխաների մրցաշարում տեղի է ունեցել քրեական հանցագործություն: Այսօր մենք խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին՝ հույս ունենալով, որ տարիներ անց կունենանք մարտունակ սերունդ: Նման երևույթներից հետո, սակայն, մեր ֆուտբոլի ապագան ավելի քան մշուշոտ է նշմարվում:

Այսօր ուղղակի անհրաժեշտ են կտրուկ քայլեր և գործողություններ տեղի ունեցածին համարժեք պատասխան տալու համար: Կատարվածը վկայում է, որ այսօր երեխաների հետ աշխատում են մարդիկ, որոնք չպետք է նույնիսկ մոտ գտնվեին ֆուտբոլին: Ի՞նչ է նշանակում 10 տարեկան երեխաների աչքի առաջ սեռական բնույթի հայհոյանքներ տալ և ծեծել մրցավարին: Ի՞նչ պետք է սովորեն այդ երեխաները նման մարզչից: Այո, ֆուտբոլն ապահովագրված չէ տհաճ միջադեպերից. ծեծկռտուքներ, քաշքշուկներ տեղի են ունենում նույնիսկ ամենաբարձր մակարդակի մրցաշարերում, մարզիկները, մարզիչները և երկրպագուները հաճախ են ափերից դուրս գալիս:

Մանկապատանեկան ֆուտբոլը, սակայն, այն հարթությունն է, որտեղ ուղղակի չպետք է լինեն նման երևույթներ: Ինչ-որ տեղ հասկանալի է ծեծկռտուքը, երբ տեղի է ունենում երեխաների միջև: Այդպիսի տարիքում, այսպես կոչված, տղայական կռիվների միջով շատերն են անցել: Պաշտոնական մրցաշարերի ժամանակ, սակայն, երեխաների միջև տեղի ունեցածի մեջ մեղավոր են նաև մարզիչները: Երեխաների մեջ բացակայում է սպորտային կարգապահությունը: Երեխաների հետ աշխատող մարզիչն առաջին հերթին պետք է լինի ուսուցիչ: Տղաները ֆուտբոլի դպրոց չեն գնում միայն գնդակ տշելու և մարզվելու համար: Եթե մասնագետը իրեն թույլ է տալիս խուլիգանական արարք, ապա դա խոսում է այն մասին, որ տվյալ մասնագետը երեխաների հետ աշխատելու լիցենզիա է ստացել ոչ առողջ պայմաններում: Ավելի ստույգ՝ մասնագիտական որակներից բացի, անտեսվել են մարզչի մարդկային հատկանիշները, որոնք տվյալ գործում առաջնային են: Եթե նույնիսկ լիցենզիա տվողները հաշվի չեն առնում մարզչի մարդկային որակները, այս գործոնը չպետք է վրիպի մարզադպրոցի ղեկավարության աչքից:

Առաքելյանի արարքը լուրջ հարված է «Բանանց» ֆուտբոլային ակումբին, որտեղ աշխատել է այս մարզիչը: Այս միջադեպից հետո շատ ծնողներ ուղղակի չեն ցանկանա իրենց երեխաներին տանել մի մարզադպրոց, որի ներկայացուցիչը երեխաների ներկայությամբ հայհոյում և ծեծում է մրցավարների: Ունենք մասնագետների պակաս, բայց դա չի նշանակում, որ երեխաները ֆուտբոլով պետք է զբաղվեն նման միջավայրում:

Այսօր մեր երկրում Բարձրագույն խմբի թիմը գլխավորող մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ վիրավորում և զրպարտում է լրագրողին, մարզիչը հայհոյում և ծեծում է մրցավարին: Հայաստանի նախորդ առաջնությունը ևս հարուստ էր սկանդալներով և տհաճ միջադեպերով: Սա այն ժառանգությունն է, որը ՀՖՖ նոր ղեկավարությանը թողել է Ռուբեն Հայրապետյանն ու նրա գլխավորած համակարգը: Ու այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ֆուտբոլը զարգացնելուց բացի, ստիպված է լինելու զբաղվել նաև տարրական կարգապահական և էթիկային առնչվող հարցերով:

Նշենք նաև, որ տեղի ունեցած միջադեպը հետևանք է նաև ցածր մակարդակի մրցավարության: Տվյալ դրվագում կա նաև մրցավարի մեղավորությունը, որը բավական բուռն է արձագանքում հնչեցված վիրավորանքներին, և ինքը հարված հասցնում: Տարիներ շարունակ թիմերի մարզիչները դժգոհել են մրցավարությունից: Այսօր էլ, երբ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը որակի առումով աճ է գրանցել, մրցավարությունն ուղղակի ստվեր է գցում մրցաշարի վրա: Եթե տարիներ անց մեր առաջնությունում մասնակցեն ավելի մեծ քանակությամբ թիմեր, և որակական աճը շարունակվի, մրցավարական առումով կլինի ուղղակի խայտառակ պատկեր: Նորմալ մրցավարները շատ քիչ են մեր երկրում: Ըստ էության վերջին 20 տարիներին հայկական ֆուտբոլային գերատեսչությունը չի պատրաստել ո՛չ մրցավարների, ո՛չ մարզիչների, ոչ էլ ֆուտբոլիստների:

Տեղի ունեցածից հետո մնում է միայն խնդրել ֆուտբոլի դպրոցների ղեկավարներին մանրակրկիտ հետևել մարզիչների աշխատանքներին և պահվածքին: Մնում է հուսալ նաև, որ տեղի ունեցածի մեղավորները կպատժվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում