Tuesday, 16 06 2026
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times

«Այս ապիկար իշխանությունները Հայաստանը վաճառել են Ռուսաստանին»

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 36.1 միլիոն դրամ պատրաստվում է փոխանցել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը:

Այդ կերպ Հայաստանը կվճարի այն ծառայությունների համար, որոնք ընկերությունը մատուցել է Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումներին: Նման որոշում կայացվել է այսօրվա կառավարության նիստի ընթացքում:

Ինչպես տեղեկացանք կառավարության պաշտոնական էջից, դա արվում է ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը հաստատելու մասին» N1177-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի, ինչպես նաև «Բեռների փոխադրման կազմակերպման մասին» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և ՀՀ ԱԱԾ միջև 13.07.2010 թ. կնքված պայմանագրի համաձայն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանն, անդրադառնալով այդ որոշմանն, ասաց, որ այս ամենի պատճառն այն է, որ մեզ ուղղակի ստրկացրել են․ «Այս ապաշնորհ, ապիկար իշխանությունը ուղղակի Հայաստանը վաճառեց Ռուսաստանին, գաղութացման գնաց: Ես այլ պատճառ, քան այս ապիկար, ապաշնորհ իշխանություններն են՝ չեմ տեսնում»:

Նրա խոսքերով՝ այս ամենի հետևանքը լինելու է այն, որ բյուջեի խայտառակ վիճակը բարդվելու է հասարակ քաղաքացու վրա․ «Հացն էլ է թանկանալու, պարենային բոլորն ապրանքներն են թանկանալու: Ես այլ բացատրություն այս ամենին չեմ տեսնում՝ իշխանությունները Հայաստանը վաճառեցին Ռուսաստանին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում