ԱՄՆ Կոլորադո նահանգում, որտեղ մարիխուանայի վաճառքն օրինականացված է, այն վաճառող խանութներն օրական մեկ միլիոն դոլար հասույթ են ստանում, հաղորդում է Sky News-ը:
Փորձագետների գնահատականներով՝ եթե այսպես շարունակվի, ապա 2014 թ. այս գումարը կհասնի 2,34 միլիարդ դոլարի, հաղորդում է KDVR-ն:
Սակայն խանութներից շատերը չեն կարողանում ընդլայնել իրենց բիզնեսը, քանի որ դաշնային օրենքն արգելում է մարիխուանայի հետ կապված գործունեությունը:
Դեկտեմբերին արդեն բանկային ոլորտի բարեփոխման բանակցություններ են սկսվել, որպեսզի բանկերին թույլ տան այս բիզնեսին ծառայություններ մատուցել:
Արդեն մեկ տարուց ավել Կոլորադո նահանգի չափահասներին թույլատրվում է մարիխուանա պահել, աճեցնել և օգտագործել, սակայն օրինական աշխատող խանութները միայն հունվարին են բացվել: Առայժմ այդպիսի խանութները 30-ն են:








































