«Հիմա գործարարը նա է, ով զբաղված է կոնկրետ բիզնեսի կառավարմամբ։ Գագիկ Ծառուկյանը բիզնեսի կառավարմամբ չի զբաղվում, ինքը հիմնադիր է։ Հո Գագիկ Ծառուկյանն ամբողջ օրը բիզնեսով չի զբաղվում, որ քաղաքականությամբ չկարողանա զբաղվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ամենաշատ ներդրումն է արել քաղաքականության մեջ․«Քաղաքականությունը և տնտեսությունն իրար հետ շաղկապված են։ Այն երկրներում, որտեղ քաղաքականությունն է որոշիչ դեր խաղում տնտեսության զարգացման համար, այնքան էլ բարեհաճ չեն, այն երկրներում, որտեղ հակառակն է, դրանք ավելի բարեհաճ երկրներն են»,-ասաց նա՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը 2,5 տարվա ընթացքում երեք միլիարդ դոլարի ներդրում է կատարել։









































