Իտալական «Ֆիորենտինա»-ն պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բրազիլացի կիսապաշտպան Անդերսոնի տեղափոխության մասին: 25-ամյա ֆուտբոլիստը «Ֆիորենտինա»-ում հանդես կգա վարձավճարով:
Ընթացիկ մրցաշրջանում Անդերսոնն ընդամենը 4 խաղ է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:
Նա պորտուգալական «Պորտու»-ից Անգլիա է տեղափոխվել 2007 թվականին:






































