«Ֆորմուլա-1» -ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակն արդեն կրիտիկական չէ: Դեկտեմբերի 29-ին գանգուղեղային ծանր վնասվածք ստանալու պատճառով կոմայի մեջ գտնվող նախկին ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը հայտնել է, որ Շումախերը հաղթահարել է կրիտիկական վիճակը և նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
L’Equipe-ը հայտնել է, որ նախօրեին Միխայել Շումախերի տիբեթյան ապարանջանը գտել էին ողբերգության վայրում: Շամբալայի ապարանջանը երջանկության թալիսման էր 45-ամյա Շումախերի համար:
Դեկտեմբերի 29-ից հետո Կորինա Շումախերը ապարանջանը փնտրել էր լեռնադահուկային մրցուղիում, ուղղաթիռում, հիվանդանոցում, սակայն չէր գտել: