Thursday, 02 05 2024
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Հոկտեմբերի 27-ը պարտավոր ենք բացահայտել. ռուսական վասալության վերացման հրամայականը

1999թ.-ի ոճրագործության հերթական տարելիցի օրն անշուշտ տեսակետների ու վարկածների պակաս չի լինելու: Սա բնական է, որովհետև Հոկտեմբերի 27-ը՝ ինչքան էլ ակնհայտ են դրա ներքին ու արտաքին շահառուները, բազմաշերտ հանցագործություն է և կարող է դիտարկվել բազմաթիվ գործոնների համակցությամբ, տարբեր մոտիվների լույսի ներքո: Մյուս կողմից՝ ուղղորդված և կիսատ, ընդհատված և խոտան քննությունն իրավական հարթության վրա չի տվել գրեթե ոչ մի հարցի պատասխան, և մեր հասարակությունն այդ առումով տեղեկացված է այնքան, ինչքան ոճրագործության հաջորդ օրը:

Սակայն, մեծ հաշվով, ակնհայտ են Հոկտեմբերի 27-ի հիմնական թիրախները: Տասնինը տարի առաջ, ըստ էության, գնդակահարվեց Երրորդ հանրապետությունը՝ ինստիտուցիոնալ, բովանդակային հարթության վրա: Տասնինը տարի մենք ապրել ենք ոչ պետական ռեժիմում՝ ամեն օր, ամեն տարի ավելի օտարվելով 88-ի արժեքներից, Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակից: Հոկտեմբերի 27-ին ոչ միայն սպանվեցին հասարակության վստահությունը վայելող առաջնորդները, այլ նաև մեր հասարակությունից խլվեց իշխանություն ունենալու, ձևավորելու իրավունքը, որովհետև պետական կառավարմանը փոխարինելու եկավ ագահ քրեաօլիգարխիան, որի կենսունակության հիմքը ոչ թե հասարակության վստահությունն ու քվեն էին, այլ կոռուպցիան և թալանը:

Հայաստանում գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը վերացրեց քրեաօլիգարխիայի իշխանությունը, կազմաքանդեց արատավոր համակարգը, ու այս հարթության վրա զգալիորեն հաղթահարվեցին Հոկտեմբերի 27-ի հետևանքները։

Հոկտեմբերի 27-ը տվեց Հայաստանի տոտալ ռուսականացման, գաղութացման մեկնարկը, որը հանգեցրել էր Հայաստանի սուբյեկտության փաստացի վերացմանը: Հայաստանը հայտնվել էր ռուսական ծայրագավառի կարգավիճակում՝ քաղաքակրթության լուսանցքում մսխելով իր զարգացման ռեսուրսը:

Հոկտեմբերի 27-ի ամենամեծ հարվածը, սակայն, այն էր, որ կասկածի տակ էր դրվել Հայաստանի զարգացման հեռանկարը, պոտենցիալը: Պատահական չէ, որ նախորդ համակարգի իշխանության տարիներին հասել էինք նվաստացման, ամոթի այն հանգրվանին, որ Հայաստանի իշխանության մակարդակում հնչում էին տեսակետներ, թե Հայաստանի եվրասիականացմանը կամ որ նույնն է՝ գաղութացմանը, այլընտրանք չկա:

Թավշյա հեղափոխությունն էապես փոխել է իրավիճակը, սակայն Հայաստանի արտաքին քաղաքականությունը տակավին չի հաղթահարել ռուսական տոտալ ազդեցության հետևանքները։ Այս առումով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը շարունակության, զարգացման անհրաժեշտություն ունի։

Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի իշխանության և ռուսական կայսրության ցինիկ մարտահրավերն էր Երրորդ հանրապետությանը: Հոկտեմբերի 27-ը Հայաստանի նոր գաղութացման, օլիգարխացման ու քրեականացման խորհրդանիշն է:

Հոկտեմբերի 27-ը խորհուրդ ունի մեր հասարակության համար: Վազգեն Սարգսյանը միանգամայն այլ տեսլական, պետական ու ազգային երազանքներ ուներ 21-րդ դարի հետ կապված: Մեր մեկ այլ ազգային հերոս՝ Մովսես Գորգիսյանն ասում էր, որ սուգը հավերժ է, երբ չկա պայքար: Հայաստանի ժողովուրդը պետք է տոկա ու հաղթի: Մենք պարտավոր ենք հաղթել ռուսական կայսրությանն ու վերջնականապես քանդել ստվերային այն մեխանիզմները, որոնք նրան նման ոճիր կազմակերպելու հնարավորություն տվեցին: Հանուն պետություն ունենալու իրավունքի, հանուն Եռաբլուրի և մեր հաղթանակի: 21-րդ դարն իրապես մերն է լինելու, և ոչ մի կայսրություն, ոչ մի քրեաօլիգարխիա չի կարող կասեցնել քաղաքակրթական մեր երթը:

Հայաստանում գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը զարգացման նոր հնարավորություն, պատմական բեկումի նոր պատուհան է բացել։ Հայաստանը պարտավոր է հաղթել, Հայաստանն իրավունք ունի վայելելու ազատության արշալույսի բերկրանքը: Սակայն դրա համար հույժ անհրաժեշտ է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիարժեք բացահայտումը։ Ինքնին հասկանալի է, որ այս հարցում Հայաստանի նոր իշխանությունը հանդիպելու է Մոսկվայի համառ դիմադրությանը, գուցե նույնիսկ՝ սադրանքներին, բացահայտ կամ քողարկված սպառնալիքներին։ Թերևս այդ հանգամանքով են պայմանավորված այն ջանքերը, որ ռուսական իշխանությունը գործադրում է Մարտի 1-ի բացահայտումը, Ռոբերտ Քոչարյանի երկարատև ազատազրկումը կանխելու համար։ Պուտինի իշխանության վախն այն է, որ անազատության մեջ հայտնված Քոչարյանը կարող է խոսել՝ ճանապարհ հարթելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման համար։

Սակայն Հայաստանն այլընտրանք չունի։ Եթե մենք ուզում ենք վերջնականապես կազմաքանդել քրեաօլիգարխիան, փակել ռուսական վասալության ամոթալի էջը, պարտավոր ենք մինչև վերջ բացահայտել Հոկտեմբերի 27-ը՝ ջրի երես հանելով դրա արտաքին ու ներքին բոլոր շահառուներին։

Առանց Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման՝ միշտ առկա է նման ոճրի կրկնման հնարավորություն։ Նույնիսկ թավշյա հեղափոխության հաղթանակը վերջնական, անշրջելի չի լինելու, եթե չբացահայտվի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որովհետև դրա հետևանքով Հայաստանի ճակատին մնում է ռուսական վասալության ամոթալի խարանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում