Փարիզի Սեն Քլու արվարձանում կողոպտել են «Միսս Ֆրանսիա» մրցույթի նախկին կազմակերպիչ Ժենևիև դե Ֆոնտենեին, գրում է Le Figaro-ն: 86-ամյա կնոջից գողացել են երկրի ամենագեղեցիկ աղջկա հավակնորդի հագուստների հավաքածուն: 40 հագուստ է անհետացել:
«Այդ զգեստները «Միսս Ֆրանսիա»-ի ընտրությունների խորհրդանիշն են: Այդ կողոպուտն ինձ համար սրտիս հարված է, ցնցում է: Իմ կյանքի մի մասն են գողացել»,-ասել է Ֆոնտենեն:
Կնոջ կարծիքով`գողը լավ ճանաչել է իր բնակարանը, քանի որ բոլոր դռներ անվնաս են մնացել: Բացի այդ, ըստ նրա, հանցագործը դարպասների բանալին է ունեցել, որը նրան անհրաժեշտ է եղել ավտոմեքենան կայանելու համար:










































