China Mobile-ը՝ բաժանորդների թվով աշխարհում խոշորագույն բջջային օպերատորը, սկսել է iPhone-ի վաճառքը: Այս մասին հայտնում է TechCrunch ռեսուրսը:
Պեկինում միջոցառմանը ներկա է եղել Apple-ի ղեկավար Թիմ Կուկը: China Mobile-ը գնորդներին առաջարկում է iPhone 5s ու iPhone5:
16 գիգաբայթանոց 5s-ը հաճախորդին անվճար կտրվի, եթե նա համաձայնի 2 տարով պայմանագիր կնքել China Mobile-ի հետ, որով ամսական պետք է ծախսի 97 դոլար: Մեկ այլ պայմանագրով էլ՝ գնորդը կարող է վճարել 625 դոլար այդ մոդելի համար, ու կապի համար ամսական ծախսերը կկազմեն 31 դոլար:
Apple-ի ու China Mobile-ի միջև բանակցություններն ընթանում էին 2008-ից:










































