Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր թիմակից Նեյմարի` Իսպանիայի գավաթի խաղարկության «Խետաֆե»-ի դեմ հանդիպմանը ստացած վնասվածքի մասին: Մեսսին անդրադարձել է նաև իր ֆիզիկական վիճակին:
«Այն, ինչ պատահեց Նեյմարի հետ, ահավոր էր: Նա բազմաթիվ թեստեր կանցնի: Նեյմարը կարևոր է թիմի համար:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ինձ լավ եմ զգում: Առաջիկայում ավելի կբարելավեմ ֆիզիկական վիճակս: Ինձ ավելի շատ խաղաժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանամ ցուցադրել լավագույն խաղային որակներս»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:










































