Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու Մյունխենի «Բավարիա» տեղափոխված գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի համեմատության մասին։
«Ոչ ոք չի ասել, որ Հենրիխ Մխիթարյանը պետք է փոխարիներ Մարիո Գյոտցեին։ Հենրիխն ունի իր խաղաոճը և արդեն իսկ այս կարճ ժամանակահատվածում թիմին մեծ օգուտ է բերել»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 15 հանդիպումների, դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։




































