Ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ դե Նիրոն բազում հաջողությունների է հասել իր կարիերայում և այժմ չնայած 70 տարեկան հասակին՝ հոլիվուդյան դերասանը մտադիր չէ կանգ առնել: Միայն 2013 թ. լույս է տեսել նրա մասնակցությամբ 7 ֆիլմ` հաղորդում է 7 days.ru-ն:
Բարենպաստ իրավիճակ է նաև դերասանի անձնական կյանքում: Ներկայում դերասանն ամուսնացած է Գրեյս Հայթաուերի հետ և վեց երեխաների հայր է:
Սակայն աստղը խոստովանել է, որ իր դուստրերին և որդիներին այդքան էլ չի հետաքրքրում հայնտի հոր ֆիլմերը:
«Ես փորձում եմ որքան հնարավոր է շատ ճամփորդել երեխաների հետ: Դա շատ օգտակար է, իսկ իմ ֆիլմերը և խորհուրդները հազիվ թե նրանց պետք են»,- ասել է դերասանը:








































