Սիրիայի ազգային համակարգող ընդդիմադիր խորհուրդը չի մասնակցի «Ժնև-2» միջազգային համաժողովին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիին:
Կոմիտեն պատկանում է Սիրիայի ընդդիմության չափավոր թևին: Նշվում է, որ տվյալ որոշումն ընդունվել է կոմիտեի կողմից, սակայն պատճառների մասին չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ «Ժնև-2» միջազգային համաժողովը, որը նվիրված է Սիրիայում քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորմանը, պետք է կայանա շվեյցարական Մոնտրե քաղաքում հունվարի 22-ին:






































