Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին համոզված է, որ երկրի ներկայիս ղեկավար Ֆրանսուա Օլանդը, որը հայտնվել է սկանդալի կենտրոնում դերասանուհի Ժյուլի Գայեի հետ ունեցած սիրավեպի համար, անմիտ է: Այս մասին գրում է ֆրանսիական քաղաքական-երգիծական Canard Enchaine պարբերականը:
Այն լուսանկարում, որում Օլանդը սաղավարտով դուրս է գալիս սիրուհու տնից, նա միանգամայն անմիտ տեսք ունի, նա անմիտ նախագահ է՝ Սարկոզիի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Նախկին նախագահը չարախնդությամբ նշել է, որ իրեն հաջողվել է ավելի վայելուչ կերպով դուրս գալ համանման իրավիճակից՝ նկատի ունենալով Կառլա Բրունիի հետ իր նախաամուսնական հարաբերությունները:
«Մենք փորձել ենք հնարավորինս շուտ Բրունիի հետ օրինականացնել մեր հարաբերությունները, քանի որ չէի ցանկանում, որ մի առավոտ մեր լուսանկարները հայտնվեին ԶԼՄ-ներում»,- ասել է նա:










































